Վրաստանում տարվա սկզբից կտրուկ թանկացել են մթերային ապրանքները: Ինչպես նշում է «Բիզնես-Գրուզիան», 70 տոկոսի հասած թանկացումը նախևառաջ ազդել է առաջին անհրաժեշտության մթերքների վրա`հացաբուլկեղենի, կարագի, շաքարավազի, կարտոֆիլի:
Միաժամանակ, ինչպես պնդում է փորձագետ Լադո Պապավան, մոտ ժամանակներս արդյունաբերական ոլորտում պետք է սպասել ավելի մեծ գնաճի: Նրա խոսքով` սա պայմանավորված է նրանով, որ մթերքների պահուստներն արդեն սպառվում են, իսկ նոր բերքին դեռևս երկար է պետք սպասել:
Հիշեցնենք, որ վերջերս Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նախազգուշացրել էր, որ երկրի բնակչությունը պետք է պատրաստ լինի գնաճին:
Նման հայտարարությամբ Վրաստանի առաջնորդը հանդես է եկել խորհրդարանի պատգամավորների հետ ունեցած հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվել են համաշխարհային ճգնաժամի հետևանքները: «Միջազգային տնտեսական իրավիճակը շատ ծանր է: Նավթի գները բարձրացել են և կարող են էլ ավելի աճել: Այնպես որ լավ ընտրություն մենք չունենք` կամ բարձր գներ և տապալված տնտեսություն, կամ բարձր գներ և կրկին դրան հետևող գնաճ»,- նշել է Վրաստանի նախագահը: