Սանկտ-Պետերբուրգում ծնողներն իրենց երկու տարեկան տղայի օգնությամբ պարզել են քաղաքային մանկապարտեզներից մեկի դաստիարակչուհուն իրական կերպարը: Տղան երեխաների նկատմամբ իրականացրած ահաբեկումների անհերքելի ապացույցներ է ձեռքբերել, գրում է «Կոմսոմոլսկայա Պրավդան»:
«Մանկապարտեզից վերադառնալիս երեկոյան Վանյան սովորաբար լալիս էր և լռում,-պատմել է փոքրիկ խուզարկուի մայրը,- սկզբում մենք մտածեցինք, որ մորն է կարոտում, կընտելանա, կհարմարվի: Բայց որքան շատ ժամանակ էր անցնում, այնքան ավելի հաճախ էինք նրան տուն բերում արցունքներն աչքերին, և երբեմն նաև կապտուկներով»: «Նույնպես մտածում էինք, դե տղան մեծանում է, «մարտական» վերքեր են»,- պատմել է երեխայի հայրը:
Ծնողները մի առավոտ Վանյայի զգեստի ներքին գրպանում ձայնագրիչ են տեղադրում: Ձայնագրիչը կարող է անընդմեջ ձայնագրություն իրականացնել 150 ժամ, իսկ ձայնը ընկալում է մի քանի մետր հեռավորությունից:
Պարզվել է, որ մանկապարտեզի կարգապահությունը նման է անգամ ոչ թե բանակային, այլ բանտային ռեժիմի: Օրինակ, ուսուցչուհին զուգարանակոնքին անվանում է «պարաշա» (բանտախցերում օգտագործվող կոյուղուն միացրած անոթ), իսկ երեխաներին «թուլա» կամ «կազյոլ»:
«Թուլա, նյարդերս քայքայեցիր լրիվ»,- այս հատվածում միջին տարիքի «դաստիարակչուհին» ամենայն հավանականությամբ գոռում է Վանյայի վրա:
«Քո տեղը պարաշի մոտ է»,-քնից առաջ երեխային տանում է զուգարան:
«Արդեն հազար ձևի ծեծեցի էս թուլին»,-հերթական անգամ չի դիմանում դաստիարակչուհին, և նախատում է.«Ձեռքս էլ ջարդեցի հա»:
Վանյայի կողմից արտաբերած արտահայտությունների մեջ կարելի է լսել միայն լաց և անընդմեջ կրկնվող «Մաման կգա, մաման կգա»: «Չի գա»,-ընդհատում է դաստիարակչուհին: Այնուհետև լսվում են միայն հարվածի ձայներ:
Ձայնագրված վերջին խոսքերն են. «Ինչպե՞ս է Վանյան օրն անցկացրել», -հետաքրքրվում են ծնողները: «Ամեն ինչ լավ է»,-ժպտում է դաստիարակչուհին:
Վանյան տուն է վերադարձել պատռված շրթունքով և թիկունքի հատվածում առաջացած կապտուկներով: Առաջին հերթին երեխային տարել են վնասվածքաբանական կենտրոն: Բարեբախտաբար, ոչ մի լուրջ բան: Ձայնագրությունը Վանյայի ծնողները տարել են քաղաքային դատախազություն: Այնտեղ խոստացել են փոխանցել ձայնագրությունը շրջանային դատախազություն: Դատախազությունում 8-ժամյա ձայնագրությունը լսելու համար մեկ ամիս ժամանակ են խնդրել: Բացի դա, նշել են, որ անհրաժեշտ է հարցաքննել մանկապարտեզի ողջ անձնակազմին և այլ երեխաների ծնողներին: