Միջազգային կոալիցիոն ուժերի ռազմական գործողությունները Լիբիայում կարող են երկարատև բնույթ կրել, քանի որ լիբիական առաջնորդ Մուամար Քադաֆին ի վիճակի կլինի մի քանի ամիսների և անգամ տարիների ընթացքում վճարել իր ռեժիմին սատարող վարձկանների բանակին:
The Financial Times պարբերականը պարզել է, որ չնայած նրան, որ Քադաֆիի հաշիվները այլ երկրներում սառեցված են, Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների համաձայն, Լիբիայի կենտրոնական բանկում 6,5 մլրդ դոլար արժողությամբ 143,8 տոննա ոսկի կա:
Լիբիայի ոսկու պահուստները կարող են փրկապարան դառնալ Քադաֆիի համար, եթե նրան հաջողվի վաճառել այն երկրի սահմաններից դուրս: Ինչպես կանխատեսում են փորձագետներ, հնարավոր է, որ արժեքավոր բեռն արդեն դուրս է բերվել Տրիպոլիից: Բանկային ծառայողների կարծիքով` ոչ մի միջազգային բանկ կամ առևտրային ձեռնարկություն ոսկի չի գնի, եթե հայտնաբերի դրա ծագման աղբյուրը: Սակայն Քադաֆին կարող է ոսկին փոխել դրամի հետ Չադում կամ Նիգերում, այնուհետև գումարները տեղափոխել լիբիական իշխանություններին պատկանող բանկ:
Մերձավոր Արևելքի և Աֆիկայի հյուսիսային երկրների հեղափոխություններն ազդել են ոսկու գների վրա, ինչը հանգեցրել է ազնիվ մետաղի գնի անհավանական աճի: