Շրջանառվող տեղեկություններով` «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը մասնակի տեղափոխում է բիզնեսը Հայաստանից, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Ըստ որոշ տեղեկությունների, նա հանել է իր օդանավերի մի մասը Հայաստանից` տեղափոխելով Լեհաստան և Կիպրոս: Տեղեկությունները ճշտելու համար զանգահարեցինք պարոն Բաղդասարովին, ով, իր խոսքերով, «գուբերնատորի մոտ» էր թերևս Ռուսաստանում, սակայն չկարողացանք պարզել, թե որ գուբերնիայում: Մեր հարցին`ճ՞իշտ է, որ դուք Ձեր բիզնեսը տեղափոխում եք Հայաստանից, Բաղդասարովը հայտարարեց. «Ոչ, տակովը նետու: Ոչինչ չենք փոխում: Հայաստանում մնում ենք, բացի դրանից, բիզնես ենք դնում այլ երկրներում»: «Այսինքն ճի՞շտ է, որ Կիպրոսում և Լեհաստանում բիզնես եք դնում» հարցին` Բաղդասարովը հայտարարեց. «Չէ, չէ»: Թե որտեղ է բիզնես սկսում` չպատասխանեց. «Էտո կոմերչեսկայա տայնա»»: