Նոր օրենքը կոչված է նվազեցնելու քաղցկեղի առաջացման և զարգացման ռիսկերը: Համաձայն նոր օրենքի, այն ընկերությունները, որոնք թույլ կտան 18 տարեկանը չլրացած անձանց արևային լոգանք ընդունել իրենց սոլյարիներում, կտուգանվեն 20 հազար ֆունտի չափով (մոտ 33 հազար դոլար), հաղորդում է BBC-ն:
Սահմանափակումները տարածվում են գեղեցկության սրահների, սպա կենտրոնների, հյուրանոցների, մարզասրահների և այլ ձեռնարկությունների վրա:
«Այս նոր օրենքը կօգնի նվազեցնել քաղցկեղի ամենատարածված տեսակներից մեկի առաջացման հնարավորությունները 15-24 տարեկանների մոտ»,- հայտարարել է Բրիտանիայի առողջապահության նախարարի տեղակալ Էն Միլթոնը:
Վիճակագրության համաձայն` սոլյարիներից օգտվում է 11-17 տարեկան անգլիացի դեռահասների 6%-ը: