Քադաֆիի բանակի զինվորականներին մեղադրում են իր դեմ պայքարող ապստամբների շրջանում սարսափ տարածելու նպատակով զանգվածային բռնաբարություններ իրականացնելու մեջ, հայտում է mignews.com-ը:
Լիբանանյան Daily Star պարբերականում լիբիական բժիշկներից մեկը պնդում է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում զինվորների կողմից իրականացված բռնաբարություններից տուժած ավելի քան 100 մարդ է դիմել իրեն: Բժիշկն անգամ մեղադրել է Քադաֆիին զինվորականներին սեռական ոտնձգությունների դրդելու նպատակով վիագրա բաժանելու մեջ:
Նա պատմել է, թե ինչպես են զինվորները բռնաբարել երկու երեխաների մորը հենց երեխաների ներկայությամբ: Մեկ այլ դեպքում զինվորականները բռնաբարել են 4 քույրերի: