Մոսկվայի քաղաքային դատարանը ծայրահեղական է ճանաչել «ընդդեմ ապօրինի ներգաղթման» (ДПНИ) ազգայնական շարժումը:
Ապրիլի 18-ին կայացած նիստի ընթացքում ДПНИ-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Բելովը, սակայն դատարանը չի բավարարել նրա այս դիմումը:
Միաժամանակ մերժվել է նաև ծրագրի լեզվաբանական փորձաքննության և շարժման կանոնակարգի վերանայման մասին դիմումը: Բելովը պնդում էր, որ այս փաստաթղթերը ծայրահեղական չեն, մինչդեռ մեղադրող կողմը հայտարարել է, որ
ДПНИ-ի անդամները ծայրահեղական գաղափաների կրողներ են, իսկ ծրագիրը ոչ մի դեր չունի:
Վերջին շրջանում ДПНИ-ն երկրորդ ազգայնական կազմակերպությունն է, որը ճանաչվել է որպես ծայրահեղական: 2010 թվականի ապրիլի վերջին կասեցվել է «Սլավոնական միություն» կազմակերպության գործունեությունը: Այս երկու շարժումներն էլ մտնում են «Ռուսաստանյան մարշ»-ի կազմկոմիտեի մեջ: Այս շարժումը բազմիցս բազմահազարանոց երթեր է իրականացրել Մոսկվայում: