Home / Հայաստան / Երևանում հերթական այգին են վերացնում. բնակիչներն ահազանգում են

Երևանում հերթական այգին են վերացնում. բնակիչներն ահազանգում են

Այս պահին Քանաքեռ-Զեյթուն շրջանում գտնվող Քանաքեռ ՀԷԿ-ի շրջակայքում գտնվող այգում ծառահատման աշխատանքներ են կատարվում: Այս մասին Epress.am-ին տեղեկացրել է տեղի բնակիչ Սևակ Մնացականյանը:

«Մենք էստեղ մի հիանալի այգի ունենք, մեր հպարտությունն էր, մի տարի առաջ քանդեցին ու ավտոկայան կառուցեցին»,- ասել է Մնացականյանը:

Նրա խոսքով` ավտոկանգառը կառուցվում է այդ վայրում գտնվող «Ար Էմ Զեթ» սերվիսի համար, որը զբաղվում է գազի անվտանգության համակարգերի տեղադրմամբ:

«Նրանք մի մեթոդ էին կիրառում սկզբում. կանաչ տարածքն առանձնացնում էին, բայց ծառ չէին կտրում, բայց հիմա ավելի են լկտիացել, միանգամից ծառերն են կտրում»,- պատմել է Մնացականյանը:

Նա տեղեկացրել է նաև, որ հնարավոր է` բնակիչները բողոքի ակցիա կազմակերպեն այս կապակցությամբ: