Թուրք գրոհայիններին ոչնչացրել են Չեչնյայի Վեդենկսի շրջանում: Այս մասին այսօր հայտնել է Ռամզան Կադիրովը:
«Սպանված երկու ահաբեկիչների անձերն արդեն հաստատվել են»,- լրագրողներին պատմել է հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը: «Քուրդ» և «Ջանդուլա» մականուններով գրոհայինները էթնիկ քրդեր են եղել: Նրանք Չեչնյա են եկել Թուրքիայից: Մասնակցել են բազմաթիվ հանցագործությունների իրականացմանը և մտնում էին Հուսեյն Հակաևի խմբավորման մեջ: Խմբավորման մյուս անդամների փնտրտուքները շարունակվում են: