Եվրամիությունը կարող է մասնակիորեն դադարեցնել Շենգենյան համաձայնագրի գործունեությունը: Նման ծայրահեղ միջոցառումները պայմանավորված են Եվրոպայի հարավում տիրող իրավիճակով, որտեղ չի դադարում Հյուսիսային Աֆրիկայի փախստականների ներհոսքը: Փախստականները հիմնականում գալիս են Թունիսից և Լիբիայից: Հազարավոր ապօինի ներգաղթյալներ գրեթե բռնագրավել են Լամպեդուզա կղզին:
Անցյալ ամիս Հռոմի թույլտվությամբ փախստականների հոսքը շարժվեց դեպի հարևան Ֆրանսիա: Ի պատասխան այս գործողությունների, Փարիզն անգամ կանգնցեցրեց գնացքների աշխատանքը`փորձելով կասեցնել փախստականների մուտքը երկիր: