Թբիլիսիում ընթացող Եվրոպայի կանանց շախմատի առաջնությունում երկու տուրից հետո առաջատարաների թվում են երեք հայ շախմատիստուհիներ:
16 շախմատիստուհիների թվում Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Լիլիթ Գալոյանը երկու հնարավորից երկու միավոր են վաստակել: Նելլի Աղինյանը և Աննա Հայրապետյանն ունեն 1-ական միավոր, Լիա Մարտիրոսյանը, Անահիտ Խառատյանը, Սիրանուշ Ղուկասյանը` կես միավոր, իսկ Մարիա Գևորգյանը միավոր չի վաստակել:
Այսօր Լիլիթ Մկրտչյանը և Լիլիթ Գալոյանը կմրցեն միմյանց դեմ, իսկ Էլինա Դանիելյանը կխաղա վրացուհի Նինո Խուրցիձեի հետ: