Home / Հայաստան / Ալրաղացի փոխարեն` Սարգիս-Կարոլինա. Մինասյանը ոգևորված չէ

Ալրաղացի փոխարեն` Սարգիս-Կարոլինա. Մինասյանը ոգևորված չէ

Զորիկ Զոհրաբյանը և Լևոն Սարգսյանը այլևս չեն կարող պատգամավորի մանդատ ձեռք բերել Երևանի Արաբկիր համայնքից: Մեծամասնական ընտրակարգով ընտրվելու արտոնությունն այս անգամ շնորհվել է Արտակ Սարգսյանին և, «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի տեղեկություններով, «Սարգիս-Կարոլինա» ընկերության սեփականատեր Սարգիս Թարվերդյանին:

Հյութերի, ոգելից խմիչքների ներմուծմամբ և արդեն նաև «Արարատ» բնական հյութերի արտադրությամբ զբաղված Սարգիս Թարվերդյանն իր «դաբրոյի» հարցը լուծել է Սերժ Սարգսյանի` գործարան կատարած այցի ժամանակ:

«Ալրաղացի Լյովը վերջնականապես դուրս է մղվում վերնախավի շրջապատից, իսկ Զորիկի ծառայություններն ընդհանրապես պահանջարկ չունեն: Կարծիք կա, թե Միքայել Մինասյանն առանձնապես ոգևորված չէ այս քաղաքական որոշումից. Ալրաղացի Լյովի հարցում նա դեռևս տատանվում է», – գրում է օրաթերթը: