Ռիման Բաքվից է։ 30 տարի ապրում է Երևանում ՝ Սեբաստիա փողոցում գտնվող հանրակացարանում։
Մեջբերումներ հարցազրույցից․
– Բոլորը սկսում էին մեզ պատմել, թե ինչեր էին մեզ հետ անում Բաքվում․․․ Ավելի լավ է ասեք՝ ոնց են մեզ հետ վարվում այստեղ․․․
– Ասում եմ՝ մամա, էտ թորքերը չեն, էտ մեր հայերն են, ուղղակի իշխանությունն են փոխում։
– Ես դա բազմիցս գրել եմ Սերժ Սարգսյանին ուղղված նամակներիս մեջ, որ դուք արհեստական պայմաններ եք ստեղծում բնական մահվան համար։
– Ասեցի՝ լսի, մենք Ղարաբաղում չէ, մենք Բաքվում ենք ապրել։ Քարտեզի վրա ցույց տվեցի՝ Ղարաբաղը որտեղ է։
– Մենք հասկանում էինք, որ պատերազմ է գնում, ձայն չէինք հանում։ ․․․Երեսուն տարվա մեջ դուք ուղղակի պատկերացրեք՝ ինչ փողեր են, ինչ գումարներ են ստացվել մեզ համար։
– 2003թ․ կառավարությունը մեր շենքը վաճառեց։ Ու այդտեղից սկսեցին մեր խնդիրները։
– ՄԱԿ-ը՝ գոնե մեր ՄԱԿ-ի մասով, ամենածիծաղելի կազմակերպությունն է այսօր։
– Գալիս էին հենց մեր շենք, հարցնում էին՝ ոչ ոք չի վաճառո՞ւմ ինչ֊որ կոնկրետ թվի ծննդական վկայականներ:
– Ի՞նչ կապ ունի Ղարաբաղի նախագահը ունեցվածքի հետ, որը մնացել է Ադրբեջանում։
– Ապակիների վրա քարեր էին նետում՝ «թուրքեր», չգիտեմ ինչ: Մեզ չէին ընդունում: ․․․Մի տղամարդուն շքամուտքում բռնել էին, պարկը գլխին գցել ու այնպես էին ծեծել, որ աչքը դուրս էր եկել։ Դրա պատճառով բոլորը սկսել էին վախենալ:
– Հետո մեզ ասացին՝ իսկ ինչո՞ւ եք այստեղ մնացել, գնացեք Ռուսաստան։
– Ստիպում էին, վախեցնում, խեղդում, ատրճանակ էին պահում․․․ այդպիսի բաներ էլ են եղել։
– Փախստականներից շատերը քաղաքացիություն ընդունեցին, որպեսզի պարզապես կարողանան գնալ երեխաների, բարեկամների մոտ։ Եթե մեկը մահանա, Աստված չտա, ես հիմա չեմ կարողանա երկրից դուրս գալ։ ․․․Ես դիտավորյալ քաղաքացիություն չեմ ընդունում։
Epress.am News from Armenia