2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Կերել են անտառից հավաքված, ըստ իրենց՝ «շամպինիոն»

Հուլիսի 2-ին, ժամը 2։30-ին «Մարտունու» բժկական կենտրոն  են դիմել Մարտունի քաղաքի նույն ընտանիքի 5 անդամ: Քաղաքացիները հոսպիտալացվել են վերակենդանացման բաժանմունք։ Հիվանդության վերհուշից ելնելով՝ ախտորոշել  է «սուր էկզոգեն թունավորում սնկից»:

Հիվանդները կերել են իրենց կողմից անտառից հավաքված, ըստ իրենց՝ «շամպինիոն» տեսակի սունկ, հայտնում է Առողջապահության նախարարությունից։

Հիվանդներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Նրանցից երկուսը նույն օրը դուրս են գրվել, մյուսները գտնվում են ընդհանուր բաժանմունքում, շարունակում են բուժումը: Վերջիններիս վիճակը գնահատվում է բավարար:

Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է.


  • սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,

  • չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,

  • ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել,

  • սնկերը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական առասպելները, ըստ որոնց թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է սնկային արգանակը,

  • չուտել հում սունկ,

  • երեխաներին չկերակրել սնկով,

  • աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհորդ չի տրվում սննդում օգտագործել սունկ,

  • սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր,

  • թարմ սնկերը 1 օրից ավելի չպահել` նույնիսկ սառնարանային պայմաններում,

  • չզբաղվել ինքնաբուժմամբ։