Home / Video / «Բեսպրեդելի դեմ». Ազատամարտիկների հանրահավաքին՝ Շանթ Հարությունյանի մասին

«Բեսպրեդելի դեմ». Ազատամարտիկների հանրահավաքին՝ Շանթ Հարությունյանի մասին

Ռազմադաշտային հրամանատարների խորհուրդը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին թողնել համակարգիչները, տաքուկ տները, աշխատասենյակները և գնալ Ազատության հրապարակ՝ օրեր առաջ սկսած հեղափոխությունը փառահեղ  ավարտին հասցնելու համար: Ազատամարտիկների կողմից հրավիրված հանրահավաքի ընթացքում այս մասին ասել է ազատամարտիկ, լրագրող Սուրեն Սարգսյանը՝ նկատի ունենալով Շանթ Հարությունյանի ազդարարած հեղափոխությունը:

Աշոտ Մանուչարյանն իր ելույթում նշել է, որ ինքը Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների կողմնակից է, իսկ Շանթ Հարությունյանը Ռուսաստանին դեմ է, բայց ռուաաստանցիները «թող չխաբնվեն», քանի որ ինքն ու Շանթը միասին են, և Հայաստանում պայքարը «բեսպրեդելի» (ամենաթողության) դեմ է: