Իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի Շանթ Հարությունյանի գործողությունները չդիտվեն քաղաքական համատեքստում: Հենց այդ պատճառով էլ նրանք նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում խուզարկություն չեն անցկացրել, Հարությունյանին չեն հրավիրել ոստիկանության բաժին և չեն առգրավել փայտերն ու պայթուցիկները: Ոստիկանները միջամտել են երթին Մաշտոցի պողոտայի երթևեկելի մասում, որպեսզի հետագայում Շանթ Հարությունյանի գործողությունները կարողանան որակել խուլիգանություն կամ նմանատիպ հոդվածներով: Այս մասին eTV-ի հետ զրույցում հայտարարել է «Հելսինկյան ասոցիացիա»-ի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը: