Home / Video / Ամուլսարը Երևան եկավ

Ամուլսարը Երևան եկավ

ՀՀ կառավարության շենքի մոտ այսօր «Ամուլսարը գալիս է Երևան» խորագրով ակցիա էին անցկացնում բնապահպանները և Ամուսլարի հանքի շահագործման դեմ պայքարող Ջերմուկի խոշորացված համայնքի, Սևանի ավազանի համայնքների բնակիչները։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ իրենք աջակցում են ՀՀ կառավարության դիրքորոշմանը՝ ստուգել, նոր հետազոտություններ իրականացնել՝ կապված հանքերին տված թույլտվությունները, մասնավորապես, «Լիդիան Արմենիա» ընկերությանը տրված թույլտվությունը, որը ցանկանում է շահագործել Ամուլսարի հանքը։ Նրանց խնդրանքն է կառավարությանը՝ հնարավորինս արագ անցկացնել ստուգումները։

Ցուցարարներն իրենց հետ կանաչ և կարմիր փուչիկներ էին բերել. կարմիր փուչիկների վրա գրված էին հանքարդյունաբերողների կողմից տարածվող միֆերը, իսկ կանաչների վրա՝ այն, ինչ ցանկանում են տեսնել բնապահպանները։ Հավաքվածները պայթեցնում էին կարմիր փուչիկները՝ պնդելով, որ պետք է վերջ դրվեն միջազգային ստանդարտներին, մեդիա մանիպուլացիաներին, պատասխանատու հանքարդյունաբերության միֆին, փոխարենը պետք լինեն բնապահպանական օրենքներ, անկաշառ մեդիա, ջրային ռեսուրսների պահպանում և այլն։