Home / Video / Բռնապետարան. Ավագանու կանանց պաշտպաններին ևս ծեծեցին

Բռնապետարան. Ավագանու կանանց պաշտպաններին ևս ծեծեցին

Երևանի քաղաքապետարանում բռնությունը դատարատող բողոքի ակցիայի մասնակցիները փետրվարի 13-ին ևս բռնության ենթարկվեցին։ Ոստիկանները համայնքապետարանի շենք մտած բողոքող մարդկանց դուրս բերեցին՝ հարվածելով, քաշքշելով, ոմանց հագուստները պատռելով։ Բողոքի ակիցան սկսվել էր 17.30-ին և նպատակ ուներ դատապարտել այսօր առավոտյան Երևանի ավագանու նիստի ընթացքում կատարվածը, երբ հանրապետական քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրահանգով մի խումբ տղամարդիկ ծեծել էին ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Մարինե Խաչատրյանին և Սոնա Աղեկյանին։ Խաչատրյանին սկսել են ծեծել, երբ նա թափանցիկ տարայով դեպի քաղաքապետն էր տարել Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի կոյուղուց բերված տիղմը՝ ցույց տալու, թե ինչ հոտ են շնչում այդ համայնքի բնակիչները։ Քաղաքապետարանը ամիսներ շարունակ չի նորոգում կոյուղին։