Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստից հետո ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը շենքից դուրս գալով զրուցել է «Բանակն առանց մարդասպանների» ակցիայի մասնակիցների հետ` բանակում վերջին շրջանում գրանցված աղմկալի սպանությունների վերաբերյալ:
Թովմասյանը հավատացնում էր զրուցակիցներին, որ ինքը, ինչպես ցանկացած Հայաստանի քաղաքացի, «խորը ցավ է ապրում, գիշերները չի քնում ամեն անգամ, երբ լսում է նման դեպքերի մասին»: