Home / Video / ԱԺ-ի դիմաց պահանջեցին չընդունել Սևանի մասին օրենքը

ԱԺ-ի դիմաց պահանջեցին չընդունել Սևանի մասին օրենքը

Այսօր Ազգային ժողովի շենքի դիմաց «SOS Սևան» նախաձեռնությունն ակցիա է անցկացրել՝ կոչ անելով ԱԺ պատգամավորներին դեմ քվեարկել Սևանի մասին Կառավարության որոշմանը: Որոշումով, որն այսօր քննարկվելու է ԱԺ-ում, նախատեսվում է 40%-ով ավելացնել Սևանից ջրի բաց թողնման ծավալները։

Ակցիային մասնակցում էին ինչպես բնապահպաններ, այնպես էլ ազդակիր համայնքների բնակիչներ: Մարտունու բնակիչ Անահիտ Գևորգյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ողջ համայնքն է դեմ Սևանա լճի մասին որոշմանը: