Այսօր 16։30-ի սահմաններում «Հակահարված» արվեստագետների խումբն ակցիա է անցկացրել Ազգային ժողովի շենքի դիմաց՝ դարպասներին կախելով «Բարև Ռոբ» գրությամբ պաստառը։
Պաստառը փակցնելուց հետո Ազգային ժողովի շենքից դուրս է եկել քաղաքացիական հագուստով մի մարդ (լուսանկարում), ով հարձակվել է «Ա1+» կայքի լրագրող Մարինե Խաչատրյանի վրա՝ հարվածելով վերջինիս ձեռքին և գցելով նրա ձեռքի նկարահանող սարքը, ապա անհարգալից կերպով խոսել է դեպքի վայրում ներկա մյուս լրագրողների հետ։ ԱԺ-ից դուրս եկած անձը հրաժարվել է ներկայանալ՝ նշելով միայն, որ ինքն անվտանգության աշխատակից է։