Home / Video / Բախումներ ակցիայի ժամանակ․ կուտակայինի դեմ բողոքողները բերման են ենթարկվել

Բախումներ ակցիայի ժամանակ․ կուտակայինի դեմ բողոքողները բերման են ենթարկվել

Պարտադիր կուտակային համակարգի դեմ պայքարող «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամների հերթական ակցիան ֆինանսների նախարարության առջև թեժ ընթացք ունեցավ: Միջոցառումը սկսվեց կարճ ելույթներից, «ամոթ», «մենք ենք տերը մեր երկրի», «դեմ ենք» բացականչություններից, որոնք խլացնում էին ժամանակ առ ժամանակ հնչող «Սերժիկ, հեռացիր» բացականչությունը: Ավելի ուշ ակցիայի մասնակիցների թիվը կրկնապատկվեց, ոստիկանների ջանքերի շնորհիվ նրանից ոմանք մնացին փողոցի երթևեկելի մասում, մյուսները՝ Ազգային պատկերասրահի շենքի պատի տակ: Օրինապահները հրում էին ինչպես ակցիայի մասնակից քաղաքացիներին, այնպես էլ լրագրողներին: