Home / Video / Բերանը կարած հացադուլավորին ուժով հեռացնում են նախագահական նստավայրի դիմացից

Բերանը կարած հացադուլավորին ուժով հեռացնում են նախագահական նստավայրի դիմացից

Բաղրամյան մետրոյի մոտ՝ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց, հացադուլ անող Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանին ժամը 11:50-ի սահմաններում 4 ոստիկաններ, բռնի ուժ կիրառելով, նստեցրել են շտապ օգնության մեքենան: Աշոտ Խուդոյանը բերանը կարել էր երեկ՝ բողոքելով դատարանի և կադաստրի դեմ, որոնք, իր խոսքով, աջակցել են պապական կտակը կեղծելուն:

Ոստիկանների գործողությունների պահին Խուդոյանի հետ է եղել իր 8-ամյա աղջիկը, ով սկսել է լացել: Հավաքված մարդիկ փորձել են հարցեր ուղղել ոստիկաններին, նախատել նրանց, անպատվել, սակայն վերջիններս անդրդվելի են եղել: