Ռուսաստանցի արվեստագետ և համադրող Վիկտորիա Լոմասկոն Հայաստանում անցկացրած երեք շաբաթը եզրափակեց օգոստոսի 17-ին «Մոսկվա֊Բիշքեկ֊Երևան» ցուցահանդեսով ԱԺԶ արտ-տարածքում։
Epress.am֊ի լրագրողների հետ զրույցում Լոմասկոն խոսեց Հայաստանի ու Ղրղզստանի և իր ունեցած գաղութարարային կարծրատիպերի մասին, ասաց, որ չի հետաքրքրվում Վենետիկի Բիենալեյով, պատմեց, թե ինչ թեմաներն են գտնվում իր ուշադրության կենտրոնում։ Ներկայացված հարցազրույցը զուգորդվում է հայերեն թարգմանությամբ։