Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) իր այսօրվա նիստում միաձայն քվեարկությամբ որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի մեկ կիլովատի գինը բարձրացնել 6.93 դրամով։ Ըստ այդմ, օգոստոսի 1-ից Հայաստանում էլէներգիայի 1 կիլովատի ցերեկային սակագինը բնակչության համար կազմելու է 48,78 դրամ։ Նիստին ներկա քաղաքացիները որոշումը հրապարակելուց հետո սկսել են վանկարկել «Ամոթ», «Դուք ռուսամետ եք»։
Քննարկմանը զուգահեռ ՀԾԿՀ-ի շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել մոտ 3 տասնյակ քաղաքացիներ։ Հավաքվածները ձվեր են շպրտել Հանձնաժողովի գրասենյակի ուղղությամբ, ոստիկանների և մարդկանց միջև ընդհարում է սկսվել, մոտ 10 րոպե տևած քաշքշուկից հետո կրքերը հանդարտվել են։