Կիևում դեկտեմբերի 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում ԵԱՀԿ համաժողովին զուգահեռ իրավապաշտպանների հավաք է անցկացվել, որին մասնակցել են հետխորհրդային երկրների ներկայացուցիչները։ eTV-ն հարցեր է ուղղել ուկրաինացի, բելառուս, ադրբեջանցի և հայ իրավապաշտպաններին՝ խնդրելով կարծիք հայտնել Եվրամայդանի բողոքի ակցիաների և այլ երկրներում ստեղծված իրավիճակի մասին։