Իսրայելցի լրագրող Նոյ Ալոշեն Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի մասնակցությամբ տեսահոլովակ է ստեղծել:
Տեսահոլովակի համար հիմք է ծառայել Քադաֆին կողմից զանգվածային անկարգությունների ընթացքում արված հայտարարության տեսանյութը: Նրա խոսքը միացրել են ռեփեր Փիթբուլի «Զենգա-զենգա» երգին, քանի որ Քադաֆին ելույթի ընթացքում մի քանի անգամ կրկնել է «Զանգա» բառը, ինչը արաբերենից թարգմանաբար նշանակում է նրբանցք: Առաջնորդը վստահեցրել է, որ իրեն հավատարիմ մարդիկ կանցնեն տուն առ տուն, նրբանցք առ նրբանցք և կմաքրեն երկիրը խռովարարներից:
4 օրերի ընթացքում այս տեսահոլովակը դիտել են մոտ կես միլիոն մարդ: