Մահացած Արտաշես Սեդրակյանի հայրը՝ Սայադ Սեդրակյանը, Epress.am-ին պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել երկու տարի առաջ, իսկ մահվան առիթով քրեական գործը հարուցվել է վեց ամիս հետո միայն: Որևէ մեղադրանք, ինչևէ, չի առաջադրվել երեխային հիվանդանոցում ընդունած բժշկի՝ Արմենուհի Հարությունյանի, ինչպես նաև երեխային հիվանդանոցի մեքենայով Արմավիրից Երևան տեղափոխող բժշկի՝ Աննա Առուշանյանի նկատմամբ: