Սերգեյ Նիգոյանը ոչ միայն Եվրամայդանի, այլև Հայաստանի և Ուկրաինայի ժողովուրդների բարեկամության և անկախության պայքարի խորհրդանիշն է։ Այսօր Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան մոտ Կիևում հունվարի 22-ինսպանված Սերգեյ Նիգոյանի և այլ զոհերիհիշատակին նվիրված ակցիայի ընթացքում նման կարծիք է հայտնել քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը։
Մոտ մեկ ժամ տևած ակցիայի ընթացքում մասնակիցները մոմավառություն են կազմակերպել և Նիգոյանի նկարներով պաստառները ձեռքներում պահած՝ մերթընդմերթ վանկարկել «Փառք Ուկրաինային, հերոսներին փառք» կարգախոսը։