Այսօր, ժամը 15։00-ից Երևանում Ռուսաստանի դեսպանության շենքի դիմաց բողոքի ակցիա է մեկնարկել, որի մի քանի տասնյակ մասնակիցները պահանջել են, որպեսզի ռուսաստանյան կողմը Գյումրիի սպանության գործի քննության իրավունքը հանձնի ՀՀ իրավապահ մարմիններին։
Ակցիայի մասնակիցների ձեռքին ռուսերեն լեզվով գրված պաստառներ էին, մասնավորապես, «Օրենքը կայսերական ամբիցիաներից վեր է», «Ձեր հոգևոր լինելը սպանում է մեր երեխաներին»։
Ոստիկանները հրել ու քաշքշել են հավաքվածներին, այդ թվում՝ լրագրողներին։ Դեպքի վայր են ժամանել նաև հատուկ ջոկատայինները։