20:55-ի սահմաններում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել Երևանի Կենտրոնի ոստիկանության մոտ հավաքվածների մարդկանց նկատմամբ, ովքեր եկել էին սատարելու Շանթ Հարությունյանի երթից հետո ձերբակալված ակտիվիստներին: Ինչպես հայտնում է Epress.am-ի թղթակիցը, ոստիկանները մի խումբ ընթերակաների են բերել ու հավաքված քաղաքացիներից պահանջել են հեռանալ ոստիկանության բաժնի մոտից, որպեսզի ընթերակաները ներս մտնեն: Քաղաքացիները, որոնց թվում են եղել ձերբակալված ակտիվիստների հարազատները, պահանջել են ասել, թե ովքեր են այդ ընթերակաները: Ոստիկանները հրաժարվել են հարցերի պատասխանել, ապա սկսել են հրել և հարվածել հավաքվածներին՝ հեռացնելով նրանց մուտքի մոտից: