Home / Video / Ոստիկաններն ակտիվիստներին հեռացնում են քաղաքապետարանի մոտից

Ոստիկաններն ակտիվիստներին հեռացնում են քաղաքապետարանի մոտից

Այսօր Երևանի քաղաքապետարանի ավագանու հերթական նիստին քննարկվում է հանրային տրանսպորտի ուղեվարձի խնդիրը, իսկ քաղաքապետարանի մոտ հավաքված ուղեվարձի բարձրացման դեմ պայքարող ակտիվիստները ցանկություն են հայտնել մասնակցել քննարկումներին:  

Քաղաքացիներին ներս չեն թողել՝ դահլիճում տեղ չլինելու պատճառաբանությամբ, և ի նշան բողոքի՝ մոտ 25 ակտիվիստներ նստել են քաղաքապետարանի դիմացի աստիճաններին: Ոստիկանները քաղաքացիների նկատմամբ ուժ են գործադրել և  հրելով նրանց իջեցրել են աստիճաններից: Ակտիվիստներից 2-ին՝ Դվին Իսանյանսին և Վահագն Մինասյանին, բերման են ենթարկել ոստիկանության բաժին: