2014թ. ապրիլի 2-ին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի անչափահաս որդու՝ Շահեն Հարությունյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելով` ռեժիմը ոչ թե ճնշելու է հորը, այլ ինքն է կոտրվելու։ Այսօր կազմակերպված քաղաքացիական անհնազանդության ակցիայի ընթացքում նման կարծիք է հայտնել նոյեմբերի 5-ին կալանավորված և օրեր առաջ ազատ արձակված Միսակ Առաքելյանը։
«Շանթը չի կոտրվելու, նա դուրս է գալու ու առաջնորդելու է ամբողջ հասարակությանը։ Իմ ընկերըները բոլորն էլ հաղթել են, հաղթանակով էլ դուրս են գալու կալանավայրից», – ասել է Առաքելյանը։