Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը նշել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եղել է իր մարտական ընկերը:
«ՀՀԿ-ի համագումարի ժամանակ ես ելույթ եմ ունեցել, որ սատարելու եմ Սերժ Սարգսյանին, բայց եկավ մի օր, որ մեր քաղաքական հայացքները չհամընկան, և ես ասացի, որ այս թիմով չեմ մասնակցի ընտրութոյւններին, ու արդյունքում` երեք տարի, երեք ամիս…»,- ասել է Միքայելյանը: