«Հակահարված» արտ-խումբն այսօր ժամը 17:00-ի սահմաններում Ազգային ժողովի ճաղերի վրա է փակցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաստառը, որի վրա գրված է «Ճանաչիր թշնամուդ»:
Անցյալ տարի «Հակահարվածը» նման ակցիա էր կազմակերպել՝ ԱԺ-ի ճաղերին ամրացնելով Սերժ Սարգսյանի դիմանկարով և նույն գրությամբ պաստառը, իսկ այս անգամ Պուտինին որպես թշնամի ճանաչելու որոշումը երիտասարդ արվեստագետները պայմանավորում են նրանով, որ ՌԴ նախագահն ազդեցություն ունի Հայաստանում տեղի ունեցող բացասական իրադարձությունների վրա: