Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի` Մատենադարանի հարակից տարածքում անցկացված հանրահավաքից հետո ընդդիմության ղեկավարները որոշել են մտնել Ազատության հրապարակ, որը մինչ այդ շրջափակված է եղել ոստիկանների կողմից:
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի և ՀՀ փոխոստիկնապետ Սաշիկ Աֆյանի բանակցություններից հետո ոստիկանական շղթան բացվել է, և մարդիկ մտել են Ազատության հրապարակ: Այժմ Ազատության հրապարակում ելույթներ են ընթանում, որոնք ընդմիվում են երաժշտությամբ: