Այսօր ժամը 12:00-ին և 14:00-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում կայացել է քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի գործով երկու դատական նիստ: Փաշինյանը ՀՀ վարչական դատարանից պահանջել է չեղյալ համարել «Կոշ» ՔԿՀ պետի 2010 թվականի սեպտեմբերի 28-ին և նոյեմբերի 16-ին կայացրած` իրեն կարգապահական տույժի ենթարկելու մասին որոշումները: Երկու դեպքում էլ հայցի քննությունը հետաձգվել է:
Նշենք, որ լրագրողներին արգելվել է նկարահանել դատական նիստի ընթացքը: Epress.am-ի օպերատորին նույնպես ստիպել են տեսախցիկը թողնել մեքենայի մեջ, սակայն մեր թղթակցին հաջողվել է բջջային հեռախոսով որոշ կադրեր անել: