Home / Video / Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել ֆիննախարարության շենքի մոտ

Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել ֆիննախարարության շենքի մոտ

Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակի տարածքում Ֆինանսների նախարարության շենքի մոտ, 67-ամյա տղամարդը, ով լրագրողներին ներկայացել է որպես Նիկոլայ Աղաբեկյան, փորձել է ինքնահրկիզվել։ Մինչ քաղաքացին բենզինով լի շիշը լցրել է իր վրա, ոստիկանները կարողացել են կանխել ինքնահրկիզումը։ Տղամարդը բողոքել է սոցիալական ծանր պայմաններից և ընդգծել, թե բանկում եղած ավանդները ստանալ չի կարողանում։

Ոստիկանները նրան նստեցրել են ոստիկանական մեքենան և հեռացրել տարածքից։