Home / Video / Բողոքի ակցիա՝ կենսաթոշակային համակարգի դեմ

Բողոքի ակցիա՝ կենսաթոշակային համակարգի դեմ

Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր ներդրման դեմ բողոքող մոտ 200 քաղաքացիներ այսօր հավաքվել են Ազգային Ժողովի մոտ՝ պահանջելով չեղյալ համարել նշված օրինագիծը: Հավաքվածներն ԱԺ-ի մոտ պահել են «Ոչ պարտադիրին», «Պարտադիրը հանել օրենքից», «Չպետք է նվազի աշխատավարձը», «Մի դրդեք հարկատուներին արտագաղթի», «Ստոպ» գրությամբ պաստառները: Նշենք, որ հավաքվածների շրջանում մեծ թիվ էին կազմում ՏՏ ոլորտի ներկայացուցիչները:

Ավելի ուշ, երբ ներկաներն իմացել են, որ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը քվորում չեն ապահովել՝ տապալելով արտահերթ նիստը, ակցիայի մասնակիցները որոշում են կայացրել երթով շարժվել ՀՀ կառավարության շենք, ապա ՀՀԿ-ի գրասնեյակ: