Մաքսային միությանն անդամագրվելուն և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին դեմ արտահայտվող քաղաքացիներին ոստիկանները շարունակում են բերման ենթարկել։ Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, ոստիկանները ակտիվիստներին մեքենաներ են նստեցնում՝ քաշքշելով ու բռնի ուժ կիրառելով։