Այսօր ԳԱԼԱ-ն ստացել է ահազանգեր այն մասին, որ Գյումրի-Երևան ուղղությունը սպասարկող երթուղայինները նորմալ չեն գործում, և մարդիկ չեն կարողանում հասնել մայրաքաղաք:
Գյումրիի ավտոկայարանում խմբված ուղևորները ԳԱԼԱ-ին փոխանցել են, որ երկար ժամանակ սպասում են միկրոավտոբուսի ժամանմանը: Նրանք ենթադրում են, որ պատճառը այսօր կայանալիք հանրահավաքն է: Գյումրիի ավտոկայարանում չեն բացատրում պատճառը, թե ինչու են դանդաղ աշխատում ուղղությունը սպասարկող երթուղայինները և հավաքված քաղաքացիներին առաջարկում են Երևան գնալ տաքսիներով:
Գյումրիի ավտոկայարանից նաև հերքում են քաղաքացիների վարկածները, որ հանրահավաքն է պատճառը, որ միկրոավտոբուսն ուշանում է: Շեշտում են, որ առավոտ նորմալ աշխատել են և չի եղել դժգոհություն, իսկ թե ինչ է կատարվում այս ժամերին, հստակ մեկնաբանություն չեն տալիս:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժ.15.00-ին, Ազատության հրապարակում կայանալու է Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքը: