հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Արտակ Բուդաղյանին մեղադրանք են առաջադրել

Արտակ Բուդաղյանին մեղադրանք են առաջադրել

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ վիրավորված գնդապետ Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 137 հոդվածի առաջին մասով՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը: Գնդապետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստրոգրությամբ բնակավայրից չհեռանալը:

Արտակ Բուդաղյանն իր մեղքը չի ընդունում: Նրա փաստաբան Հայկ Ալումյանը հայատարարել է, թե մեղադրանքը հակաօրինական է:  

Հիշեցնենք, որ Գորիսի միջադեպի հետևանքով Արտակ Բուդաղյանը վիրավորվել էր, իսկ նրա եղբայրը՝ Ավետիք Բուդաղյանը՝ սպանվել: Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանն ավելի վաղ «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել էր, թե Սուրիկ Խաչատրյանի տան մոտ Բուդաղյանների վրա հարձակվել են և առաջին կրակոցները եղել են հակառակ կողմից: