Home / Հայաստան / Օրուելյան կենդանիները կերգեն մյուզիքլում

Օրուելյան կենդանիները կերգեն մյուզիքլում

 

Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղծագործության հիման վրա պատրաստվող մյուզիքլի
երաժշտությունը գրելու է Էլթոն Ջոնը, իսկ խոսքերը` Լի Հոլը։ Այս մասին տեղեկացնում
է
The Daily Mail-ը։  Հոլն ու Ջոնը մեկ անգամ արդեն համագործակցել են՝
աշխատելով «Բիլլի Էլիոթ» մյուզիքլի վրա, որը 2009 թվականին արժանացել  էր 
թատերական 10 «Թոնի» մրցանակի։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հոլը նշել է, որ լիովին նվիրվել է
աշխատանքին և արդեն գրում է երգեր խոզերի և այլ կենդանիների համար։ Նա կարծում է,
որ «Անասնաֆերման» շատ հարմար է բեմականացման համար, իսկ Օրուելյան
արտահայտություններից շատերը, ինչպիսին օրինակ «Բոլոր կենդանիները հավասար են։
Բայց որոշ կենդանիներ ավելի հավասար են, քան մյուսները», հեշտությամբ համատեղվում
են բանաստեղծությունների հետ։

 

Էլթոն Ջոնի և իր համագործակցության առիթով Հոլը նշել
է, որ, հիմնվելով նախորդ համատեղ աշխատանքի վրա, ինքը գիտի, որ Էլթոն Ջոնը սկսում
է աշխատել, երբ բառերը պատրաստ են լինում։

Նշենք, որ մյուզիքլը ավարտին հասցնելու համար կպահանջվի
մոտ 2 տարի։