Home / Հայաստան / British Airways-ի կորուստներն ավելացել են

British Airways-ի կորուստներն ավելացել են

Բրիտանական British
Airways

ավիաընկերության վնասները 2010-2011 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում ավելացել
են 15%-ով։ Բրիտանիայի առաջատար ավիաընկերության 
կորուստներն անցյալ երեք ամիսների 
կտրվածքով 122 միլիոն ֆունտ են կազմել։

2010 թվականի ապրիլ-հունիս ամիսներին ընկերության եկամուտը 2,3%-ով կրճատվել
է՝ կազմելով 1,93 միլիարդ ֆունտ (2,3 միլիարդ եվրո)։  Ուղևորների տեղափոխումներից ստացված հասույթը
3,4%-ով նվազել է, իսկ ինքնաթիռի տարողունակության մակարդակը նվազել է 11,2%- ով։