Ֆուտբոլի լեգենդ Պելեն դարձել է «Նյու Յորք Կոսմոս»
ֆուտբոլային ակումբի պատվավոր նակագահ։ Նման
քայլով «Նյու Յորք Կոսմոս»-ի նոր սեփականատեր Պոլ Քեմսլին հույս ունի վերականգնել
ակումբի նախկին համբավը, հաղորդում է Спорт-Экспресс-ը ։ Ժամանակին ակումբը ներկայացրել են ֆուտբոլային այնպիսի
հայտնի դեմքեր, ինչպիսին են Ֆրանց Բեկենբաուերը, Յոհան Քրուիֆն ու այլք։ Թիմը դադարել էր իր գոյությունը 1985 թվականին
և այժմ վերածնունդ է ապրում, իսկ Պելեի նախագահությունը կնպաստի թիմի նկատմամբ հետաքրքրության
աճին։
«Կոսմոս»-ին նոր կյանք տալու գաղափարը ծնվել է դեռևս 1996 թվականին՝ Ֆուտբոլի գլխավոր լիգայի (MLS) կազմավորման հետ համատեղ, բայց տասնչորս տարիների ընթացքում «Կոսմոսն»
այդպես էլ չի վերականգնվել։ Իսկ լիգան, նոր ակումբներ ընդունելու հաշվին, անընդհատ
ընդլայնվել է։
Epress.am Լուրեր Հայաստանից