Էլ ով դիմանար…
Օրաթերթն
անդրադարձել է կառավարության նիստում երեկ կայացրած մի քանի որոշումներին:
Շքեղությունը դատապարտող վարչապետը կառավարության երեկվա նիստում որոշել է Արարատի ու Արագածոտնի մարզպետներին հատկացնել 12-ական միլիոն դրամ՝ նոր ծառայողական մեքենա
ձեռք բերելու համար: Իհարկե, մարզպետները մինչ օրս ոտքով չեն շրջել կամ էլ հասարակական տրանսպորտով, բայց 1995-96 թվերի “Մեսեդես–Բենց C-280″-ը մեր մարզպետներին վայել չէ: Մեկ այլ որոշմամբ 65,5 միլիոն դրամ է հատկացվել Euronews հեռուստաալիքին՝ Տաթևի ճոպանուղու PR-ն անելու համար: Ճոպանուղու բացումը կայանալու է հոկտեմբերի 16-ին: Նույնիսկ ճոպանուղու մերձակայքը բարեկարգելու մասին են մտածել՝ 32 միլիոն դրամ տրամադրվել է Հալիձոր ու Շինուհայր գյուղերի բարեկարգմանը: