Ադրբեջանը մտադիր է Թուրքիայից գնել “Թուրնա”
ինքնաթիռ-նշանառուների ավիահամակարգերը:
Այս նպատակով այժմ Թուրքիայի հետ
բանակցություններ են ընթանում: Մի քանի անգամ Թուրքիա մեկնելով` ադրբեջանցի
զինծառայողները սովորել են` ինչպես վարվել
այս ինքնաթիռների հետ, հաղորդում է ԱՊԱ–ն`հղում կատարելով թուրքական կայքերին:
Թուրքիայի Զինված ուժերի կազմի մեջ մտնող այս ինքնաթիռ-նշանառուները
օգտագործվում են օդային պաշտպանությունը ամրապնդելու, ինչպես նաև օդային ուժերի
հսկողության և կառավարման համար: Ինքնաթիռները արտադրում է TAI ընկերությունը: