Home / Հայաստան / ԱՄՆ ՄԶԳ-Ն Հայաստանին 50 միլիոն դոլար է տրամադրում

ԱՄՆ ՄԶԳ-Ն Հայաստանին 50 միլիոն դոլար է տրամադրում

Այսօր
Հայաստանի
էկոնոմիկայի
նախարար Ներսես Երիցյանը, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը և ԱՄՆի Միջազգային զարգացման գործակալության
(ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման կնքել են երկու օժանդակության համաձայնագիր, որոնց շրջանակներում ԱՄՆ ՄԶԳն 2010-2013 թվականների ընթացքում Հայաստանի կառավարությանը կտրամադրի մինչև 50 միլիոն դոլար` ուղղված երկրի տնտեսական զարգացմանը, ինչպես նաև առողջապահական և սոցիալական բարեփոխումներին,
հաղորդում է
«Ազատություն» ռադիոկայանը:

Հայաստանում
Միացյալ Նահանգների դեսպանության հասարակայնության
հետ կապերի վարչության հաղորդագրության
համաձայն`
տնտեսական
զարգացման
օժանդակության
համաձայնագրի
շրջանակներում
ԱՄՆ ՄԶԳի կողմից Հայաստանին տրամադրվող մինչև 30 միլիոն դոլարի ֆինանսավորումը կնպաստի ավելի մրցունակ և բազմազանեցված մասնավոր հատվածի զարգացմանը: Առողջապահական և սոցիալական բարեփոխումների օժանդակության համաձայնագրի շրջանակներում տրամադրվող մինչեւ 20 միլիոն դոլարի ֆինանսավորումը կշարունակի օժանդակել Հայաստանի կառավարությանը առողջապահական և սոցիալական ծառայությունների
արդյունավետության
բարելավման
հարցում:

«Երկու
համաձայնագրերը,
որոնք մենք այսօր ստորագրում ենք, ազդարարում են մեր փոխադարձ շահագրգռվածությունն
ու պատրաստակամությունը`
խթանել Հայաստանի տնտեսական զարգացումը և տրամադրել համապատասխան առողջապահական և սոցիալական ծառայություններ
երկրի ամբողջ բնակչությանը»,
ասել է, մասնավորապես, Ջաթինդեր Չիման: