Home / Армения / Անջելինա Ջոլիի «արգելված կենսագրությունը»

Անջելինա Ջոլիի «արգելված կենսագրությունը»

Լրագրող
Էնդրյու Մորթոնը, ով հայտնի է որպես արքայադուստր Դայանայի և Մադոննայի
սկանդալային կենսագրությունների հեղինակ, այժմ գիրք է թողարկել Անջելինա Ջոլիի
մասին`«Անջելինա Ջոլի. արգելված կենսգրություն» վերնագրով:

Գրքի
հեղինակը պնդում է, որ հոլիվուդյան աստղը ժամանակին թմրանյութեր է օգտագործել,
եղել է բազմաթիվ հայտնի մարդկանց սիրուհին, ինչպես նաև ինքնասպանության փորձ է
կատարել:

Ինչպես
հաղորդում է բրիտանական
The Guardian-ը, գրքի համար, ամենայն հավանականությամբ, հիմք են
ծառայել Ջոլիի շրջապատի խոստովանությունները, որոնցից հեղինակը բավական մանրամասն
տեղեկություններ է քաղել:

Գիրքը
պատմում է նաև այն մասին, որ մի քանի տարի առաջ Ջոլին, չարաշահելով հերոինը, որոշել
է ինքնասպանություն գործել: Դրա համար նա հատուկ մարդասպան է վարձել:

Բարեբախտաբար, վարձու մարդասպանը խնդրեց
Ջոլիին մեկ ամիս համբերել, որից հետո դերասանուհին հետ կանգնեց ինքնասպանության
մտքից», – գրում է Մորթոնը: