Մոսկվայում
հատուկ գործողություն իրականացնելու
ժամանակ
շրջափակման է ենթարկվել անհայտ քաղաքացիներով 6 ավտոմեքենա: Մեքենաներում գտնվող անձինք
զինված դիմադրություն են ցուցաբերել` փորձելով փախուստի դիմել, ինչի արդյունքում
ոստիկանությունը ստիպված է եղել ծառայողական զենք կիրառել:
Պարզվել է, որ ձերբակալված խմբավորումը ձևավորվել
էր Սերյոժա-Օսետրինա մականունով “օրենքով գող”-ի կողմից` քրեական հարցեր
կարգավորելու նպատակով: Սերյոժա-Օսետրինան ծագումով հայ է, ծնվել է 1968 թվականին,
ազգանունը` Ասատրյան, հաղորդում է “Московские новости”-ն:
Հետագա օպերատիվ աշխատանքների արդյունքում
ձերբակալվել է ևս 8 մարդ, այդ թվում և Ասատրյանը: Ձերբակալվածների մոտ զենք և
թմրանյութ է հայտնաբերվել, որոնք ուղարկվել են փորձաքննության:
Փորձաքննության արդյունքներից հետո պարզ կլինի
քրեական գործ հարուցելու հարցը: